Նոյեմբերի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց հայ փրկարարների՝ ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանն ուղղված առաջին դասընթացը: Այն նպատակ ունի կատարելագործել փրկարարների լեզվական գիտելիքները, ինչը հնարավորություն կտա նրանց հետագայում վերապատրաստվել ՌԴ տարբեր կրթական հաստատություններում:
Դասընթացն անցկացվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համագործակցության շրջանակներում՝ Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի լավագույն մասնագետների օգնությամբ:
Դասընթացին մասնակցում է 20 փրկարար՝ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից: Այն կտևի շուրջ 4 ամիս, ավարտից հետո մասնակիցները կստանան համապատասխան վկայագրեր:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի և ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանի անունից շնորհակալություն հայտնելով Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի անձնակազմին, հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը կունենա երկարաժամկետ ընթացք:
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին նշեց, որ ռուսերենի իմացության բարելավումը, կնպաստի երկու երկրների փրկարար ծառայությունների միջև համագործակցության խորացմանն ու սերտացմանը:
-Մենք կանենք առավելագույնը՝ հայ փրկարարների լեզվական գիտելիքները բարելավելու համար, ինչն անշուշտ կծառայի հայ-ռուսական բազմավեկտոր կապերի ամրապնդմանը, - եզրափակեց Ս. Ռիբինսկին:
Նշենք, որ ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել էր Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ միջոցով մշակել փրկարարների՝ ռուսերենի իմացության կատարելագործման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, ինչպես նաև՝ հեռահար ուսուցման փաթեթներ:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44