«Բերքառատ Արցախ»․ այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։
ՈՒղիղ հեռարձակումն այս հղումով՝ himnadram.org
Արցախի բերքառատությունը ապահովվելու է երկու խոշոր ծրագրով՝ նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Մարաթոնը կանցկացվի նոյեմբերի 23-ին։ Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն է Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելեսում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 330 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:
Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։
Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուներն էին
- Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները /ԱՄՆ/՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար
- Սամվել Կարապետյանը /ՌԴ/՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը /ՀՀ/՝ 350 000 ԱՄՆ դոլար
- Ռեյ Հարթունյանը /ԱՄՆ/` 200 000 ԱՄՆ դոլար
- Սամվել Ալեքսանյանը /ՀՀ/՝ 200 000 ԱՄՆ դոլար
- Վարուժան Գրիգորյանը /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար
- Ֆլեշ ՍՊԸ-ն /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար
- Հակոբ Բաղդասարյանը /ԱՄՆ/՝ 100 000 ԱՄՆ դոլար
- Գագիկ Ծառուկյանը /ՀՀ/՝ 100 միլիոն ՀՀ դրամ
- Գրանդ Հոլդինգը /ՀՀ/՝ 60 միլիոն ՀՀ դրամ
- Մաքուր երկաթի գործարանը /ՀՀ/՝ 20 միլիոն ՀՀ դրամ
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03