Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը վստահություն է հայտնել ԵՄ-ի հետ մոտ ժամանակներս Բելառուսի համագործակցության մասին համաձայնագրի կնքման դրական հեռանկարի առնչությամբ:
Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ ժամանելով Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, հայտնում է «Բելտա» գործակալությունը:
«Ես վստահ եմ, որ դա կլինի (նոր համաձայնագիրը) և որ դա կլինի ավելի շուտ, քան թե ավելի ուշ: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է նախարարը:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ պետությունների ու Արևելյան գործընկեր վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարները կուղենշեն ապագա համագործակցությունը: Նրանք նաև ի մի կբերեն վերջին՝ 2015թ. Ռիգայի գագաթաժողովից հետո եղած ձեռքբերումները՝ կենտրոնանալով Արևելյան գործընկեր վեց երկրների քաղաքացիների համար ապահովված շոշափելի արդյունքների վրա:
Նշենք, որ ԱլԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բելգիա է մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02