Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նոյեմբերի 24-ին ժամանելով «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի բացմանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի կնքմանը:
«Այժմ մենք կսկսենք համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կնքելով գործընկերության մասին համաձայնագիր»,-ասել է կանցլերը՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը այնքան ինտենսիվ չէ, որքան Ասոցացման համաձայնագիրը, սակայն ոչ պակաս կարևոր է:
Մերկելը շարունակել է՝ նշելով, որ «Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի դեպքում պարզ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առանցքային դեր են խաղում»:
«Այս բոլոր երկրների դեպքում պարզ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առանցքային դեր են խաղում: Ուրախ եմ քննարկումներ անցկացնելու և այս երկրների ներքին իրավիճակի մասին ավելի շատ բան իմանալու այսօրվա հնարավորության համար և լիահույս եմ, որ սա հաջողված գագաթնաժողով կլինի»,-եզրափակել է Գերմանիայի ղեկավարը:
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն սահմանել է ԱլԳ 20 առանցքային արդյունքներ 2020թ. համար, ընդ որում՝ հիմնական ուղենիշները պետք է հստակեցվեն Բրյուսելի գագաթաժողովի ընթացքում:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին:
Նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո՝ փորձագիտական շրջանակների կողմից փաստաթուղթը բավականին լավ ընդունվեց: Ընդհանրական կարծիքը հետևյալն էր՝ թեև այն զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02