Ծնունդով Թուրքիայից հայտնի հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ Թուրքիային, ամենայն հավանականությամբ, սպառնում է «տնտեսական պայթյուն», գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Աջեմօղլուն շեշտել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելացել են վախի մթնոլորն ու խոսքի ազատության սահմանափակումները, իսկ դրա հետևանքով Եվրամիության հետ վատթարացած հարաբերություններն ազդում են նաև երկրի տնտեսության վրա:
Հայազգի տնտեսագետը շեշտել է, որ Թուրքիան այս առումով «մեծ քայլերով» գնում է դեպի տոտալիտարիզմ և դա կարող է «տնտեսական պայթյուն» առաջացնել երկրում:
Դեռևս անցյալ տարի Աջեմօղլուն թուրքական «Հյուրիյեթ» պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ եթե Թուրքիայի իշխանությունները վերջ չդնեն երկրի ներսում օր օրի ահագնացող բռնությունների ալիքին և արտաքին քաղաքականության մեջ թույլ տված սխալներին, ապա առաջիկա տարիներին Թուրքիայի տնտեսությունը կարող է վերջնականապես կործանվել:
Նշենք, որ ամերիկաբնակ Տարոն Աջեմօղլուն այժմ գտնվում է Թուրքիայում, ուր ժամանել է Թուրքական ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ «Քոչ» համալսարանի այս տարվա պատվավոր մրցանակը ստանալու համար:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ծնված Տարոն Աջեմօղլուն 1986 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը։ Այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ։ 1992-1993 թթ. Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում դասավանդել է տնտեսագիտություն։
2004 թվականից Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02