«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որից հետո խոսքով հանդես են եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
«ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ուղղված է էներգետիկայի, տրանսպորտի, բիզնեսի հատվածի կայուն զարգացմանը: Այն հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այս համաձայնագիրն առաջինն է իր տեսակի մեջ, այժմ կարևոր է իրականացնել այն, ինչի ուղղությամբ մենք կաշխատենք միասին», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«ՀՀ-ի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի Հանրապետության և Եմրամիության միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Համաձայնագրով օրինական հիմքեր են հաստատվում քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն համար, ինչպես նաև նոր հնավորություններ է բացում ներդրումների և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ միջազգային օրենքի համապատասխան, այդ թվում բռնութուն չկիրառելու, մարդու իրավունքները հարգելու և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Հայաստանը նպատակադրված է հետագայում ևս համապարփակ համագործակցություն զարգացնել ԵՄ-ի հետ», - շեշտել է Նալբանդյանը:
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01