Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստիպված եղավ այս շաբաթ մեկ օրով դադարեցնել իր նախընտրական պայքարը: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ պատճառը՝ հայտնի ամերիկահայ խոհարար, ռեստորանների խոշոր ցանցի հիմնադիր Ջեֆրի Զաքարյանի դեմ Թրամփի հարուցած դատական հայցն էր: Բանն այն է, որ Զաքարյանը, լսելով Թրամփի հայտարարությունները մեքսիկացիների հասցեին, խախտել էր վերջինիս հետ նախկին պայմանավորվածությունը, եւ հրաժարվել Վաշինգտոնում կառուցվող Թրամփի նոր շքեղ հյուրանոցում բացել իր ցանցի ռեստորաններից մեկը: Դոնալդ Թրամփի կարծիքով, խախտելով գործարքը, Ջեֆրի Զաքարյանը իրեն տասը միլիոն դոլարի վնաս է հասցրել, որն էլ գործարարը պահանջում է հայտնի խոհարարից՝ որպես փոխհատուցում:
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի դատարանն այս շաբաթ հրահանգել էր Թրամփին անձամբ բացատրություններ տալ դատական հայցի կապակցությամբ: Դատարանի այս որոշումը Թրամփի կողմնակիցների քննադատությանն էր արժանացել, քանի որ թեկնածուն ստիպված է եղել մեկ օրով դադարեցնել նախընտրական պայքարը: Վաշինգտոնում Թրամփը, հետեւելով դատարանի որոշմանը, անձամբ այցելել է Զաքարյանի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերություն, եւ երկու ժամ շարունակ մանրամասներ ներկայացրել խոհարարի դեմ իր դատական հայցի կապակցությամբ: Մուտքի մոտ կողմնակիցներից բացի, Թրամփին սպասում էին նաեւ արդեն ավանդական դարձած հակառակորդները, որոնք հանրապետական թեկնածուին կոչ էին անում վերջ դնել ատելությանը՝ բացականչելով անգլերեն եւ իսպաներեն լեզուներով:
Հիշեցնենք, որ Զաքարյանը հրաժարվել էր Թրամփի շքեղ հյուրանոցում բացել իր ռեստորանն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը, ոմանց կարծիքով, նվաստացուցիչ հայտարարություններով էր հանդես եկել մեքսիկացիների հասցեին: Զաքարյանն ասել է, որ իր աշխատակիցների երեք-չորրորդը Մեքսիկայից եկած ամերիկացիներ են, ուստի, ինքը չէր կարող աշխատել մեքսիկացիներին դատապարտող մեկի հետ: Համաձայնությունը խախտելու համար խոհարարը չի զղջում: «Փոխարենը ես գիշերները հանգիստ եմ քնում»,- ասել է նա:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02