ԱԺ-ում մեկնարկել են ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները:
Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե ԵԱՏՄ պայմանագրին միանալուց հետո հետընթաց է եղել սոցիալ-տնտեսական մի քանի ոլորտներում:
«Անվտանգության առումով էլ առաջընթաց չի ապահովվել, ներդրումների հոսքերը 167.4 միլիարդ դրամ են կազմել 2014 թ-ին, իսկ նախորդ տարի 81 միլիարդ դրամի են հասել: Հունվարից նոր թանկացումներ են լինելու, Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին գերժամանակակից հզոր զինատեսակներով, Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերն ավելացել են»,-ասաց նա և նշեց, թե Հայաստանը չի կարող անընդհատ վարկով զենք գնել:
Մարուքյանը նշեց, թե Հայաստանը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական հետագիծ:
«ԵԱՏՄ համաձայնագիրը թույլ չի տալիս, որ ՀՀ-ն երկկողմ ազատ առևտրի պայմանագրեր կնքի այլ երկրների հետ»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն անդրադառնալով նախորդ շաբաթ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ նկատեց, որ դա բոլորովին էլ «և-և»-ի քաղաքականություն չէ: «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ որևէ «և-և» տեղի չի ունեցել: «Եվ-և» կարող էր տեղի ունենալ, եթե Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեր ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր», - նշեց նա:
Էդմոն Մարուքյանը նաև ընդգծեց, որ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական ինտեգրում դեպի Եվրոպա, որը նաև կնպաստի անվտանգության բարձրացմանը: «Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել: Տնտեսությունը չզարգացնելով՝ մենք չենք կարողանում այդ վարկերը փակել», - հավելեց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02