«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ելույթի խոսք ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը:
Նա Ազգային վիճակագրական ծառայությունից թվեր ներկայացրեց, թե ներդրումները ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո որքան են նվազել, մինչդեռ ըստ նրա՝ պետության գրավչությունը հասկանալու համար ամենաէական ցուցանիշը տվյալ երկրում կատարված ներդրումներն են:
Ըստ Արամ Սարգսյանի՝ 2013 թ., երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ չէր, ՀՀ ուղիղ ներդրումները կազմում էին 597 մլն դոլար: 2014 թ. ԵԱՏՄ անդամակցությունից ուղիղ մեկ տարի հետո ներդրումները կազմեցին 347 մլն դոլար, 2015 թ.՝ 245 մլն, 2016 թ.՝ 168 մլն դոլար:
«Ինչո՞ւ է ՀՀ-ն ԵԱՏՄ մտելուց հետո կորցրել գրավչությունը, քաղաքագետները հիմնավորում են, որ արդար ընտրություններ եթե լինեին՝ պետության հեղինակությունը կբարձրանար, իշխանությունն ասում էր, թե ամենաարդար ընտրություններ են եղել, հետևաբար, ըստ իրենց տրամաբանության, դա չի կարող ազդել երկրի տնտեսության վրա»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավորը հաջորդ պատճառ դիտարկեց արդար դատական համակարգը, որպեսզի ներդրողը վստահ լինի, որ կարող է իր շահերը պաշտպանել:
«Արդյո՞ք դատական համակարգը բարելավվել է. իշխանական կուսակցությունների տեսակետով՝ բարելավվել է, և օր օրի հասնում է կատարելության, ընդ որում՝ ներդրումները համակարգում բավական մեծ են եղել»,-ասաց նա:
Երրորդ հանգամանքն օրենսդրական դաշտն է, որը սեփական փորձով պատգամավորը փաստեց, թե իր ԱԺ-ում 6 ամսվա աշխատանքի ընթացքում տեսնում է, որ օրենսդրական դաշտը բարելավվում է:
«Կառավարությունը լավ օրենքներ է բերում, նույնիսկ զարմանում եմ և ընդդիմադիր լինելով՝ ասում եմ՝օրենսդրական դաշտն էլ է բարելավվում է»,-ասաց նա:
Ըստ այդմ էլ Արամ Սարգսյանը ենթադրում է, որ ներդրումների նվազման պատճառը մեկն է՝ ԵԱՏՄ-ն է և հիմնական գործող սուբյեկտ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն են:
«Ելք» խմբակցության պատգամավորը կանխատեսեց՝ 2 կամ 4 տարի հետո դուրս ենք գալու ԵԱՏՄ-ից, կամ այդ կառույցը չի լինելու, բայց այդ 2-4 տարիները կորած են:
Նա մատնացույց արեց ԵԱՏՄ-ում գործող ավանդույթները՝ Նազարբաևը ցմահ նախագահ է, Լուկաշենկոն օրենք է ընդունել և կրկին ցմահ նախագահ է ու կմնա ինչքան ուզում է:
«ՌԴ-ում էլ փաստացի այդպես է, և ես տենդենց եմ տեսում, որ մեր երկում էլ դրան է գնում»,-ասաց նա:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03