«Ելք» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ հանրային լսումներին ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե ինքը բնականաբար ԵՄ ինտեգրացիայի կողմնակից է, բայց դեմ է «ԵԱՏՄ դուռը շրխկոցով փակելուն»:
«Դուռը շրխկացնելով փակելը հեշտ ճանապարհն է, պետք է հասկանալ, թե ինչու մենք չկարողացանք և չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ ինտեգրացիոն բլոկի հնարավորություններից. բոլոր խնդիրները պետք է փնտրել այստեղ՝ ՀՀ-ում»,-հայտարարեց Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն է մեղավոր, որ մեր երկրում մենաշնորհ է ու կոռուպցիա:
«Երբ մեր երկրի ներսում ծիրանի արտահանումը քվոտավորված է, հիմա ԵԱՏՄ-ն է մեղավո՞ր, թե՞ իշխանությունը, երբ ՀՀ-ն «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, ո՞վ է մեղավոր: «Հայռուսգազարդի» 20%-ը տվեցին «Գազպրոմին», և այլ գազային պայմանագիր չենք կարող կնքել, ԵԱՏՄ-ն է մեղավո՞ր: Ես կարծում եմ, որ տնտեսական ցանկացած բլոկից կարող ենք միշտ էլ օգուտ քաղել, եթե ադեկվատ քաղաքականություն վարող իշխանություն ունենանք»,-ասաց նա և հարց ուղղեց, թե ինչպես է, որ մի շարք երկրներ կարողանում են ԵԱՏՄ-ից օգուտ քաղել, իսկ ՀՀ-ն՝ ոչ, ուստի խորհուրդ տվեց չբողոքել Նազարբաևից ու Լուկաշենկոյից:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ մեկ րոպեի խնդիր է քվեարկությամբ դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց չպետք է մոռանալ այն 600 000 աշխատանքային միգրանտների մասին, որոնց խնդիրն այն է, որ իրենց երկրում աշխատանք չկա, կամ 1,5 մլն ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերի մասին, որոնց ուղարկված գումարների շնորհիվ է, որ ՀՀ-ում աղքատությունը 30%- է ընդամենը:
«Կարելի է խոսել այս կամ այն միության պլյուսների ու մինուսների մասին, այո, պատճառը ՀՀ իշխանության սխալ վարած քաղաքականությունն է, որ դառնում ես ոչ թե իրական բաժնետեր, այլ մասովկա: Պետք է ճիշտ գնահատել՝ ինչ խաղի կանոններ պետք է լինեն, որ չհայտնվենք այս վիճակում»,-ասաց նա և փաստեց, թե երկրի տնտեսության «թոքերը» փակված են, այն խեղդված է «մոնոպոլիայի սարդոստայնի» մեջ, ուստի պետք է խնդիրները մեր երկրում փնտրել:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03