Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է ուղղել պրն. դեպանին նշանակման առիթով` ցանկանալով արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է նշել հայ-սիրիական պատմական կապերի մասին` ընդգծելով հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը քննարկել են Սիրիայում տիրող կացությունը, անդրադարձան հակամարտության հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին և պատճառված ավերածություններին: Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն է արտահայտել Սիրիայի ժողովրդի, այդ թվում հայ համայնքի կրած տառապանքներին ու դժվարությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության նվազման կապակցությամբ:
Գարեգին Բ Հայրապետն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին: Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ այս առնչությամբ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի և Քույր Եկեղեցիների առաջնորդների հետ և ամեն ջանք ի գործ է դնում` միջեկեղեցական հանդիպումներին և տարբեր այլ հարթակներում միջազգային հանրության ուշադրությանը բերելու Մերձավոր Արևելքի խնդիրները և նպաստելու հակամարտության հանգուցալուծմանը:
Նորին Սրբությունը դեսպանին նաև հայտնել է Հայաստանում հաստատված սիրիահայերին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող հոգևոր և նյութական աջակցության մասին:
Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր հերթին շնորհակալություն է հայտնել դժվարին այս ժամանակաշրջանում Սիրիային ցուցաբերվող զորակցության համար: Դեսպանը առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորել է նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:
Սիրիայի դեսպանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի ողջույններն ու բարեմաղթանքները:
Աղոթելով Սիրիայում խաղաղության վերահաստատման համար` Վեհափառ Հայրապետը հայցել է Բարձրյալի հովանին և պաշտպանությունը Սիրիայի բարեսեր ժողովրդին և մաղթեց, որ երկրում սկսված վերականգնողական աշխատանքների արդյունքում ամենքը շուտով կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրերը:
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03