Սիրիայում ԱՄՆ զորախմբի թվաքանակը երեք անգամ ավելի շատ է, քան հաղորդվում էր նախկինում: Այդ մասին ասված է երկուշաբթի հրապարակված ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարին կից գործող անձնակազմի թվաքանակի հաշվառման կենտրոնի եռամսյակային զեկույցում: Զեկույցում ներկայացված են այս տարվա սեպտեմբերի տվյալները: Այդ մասին հայտնում է ABC News-ը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, այժմ Սիրիայի տարածքում տեղակայված է 1720 ամերիկացի զինծառայող, նախկինում հաղորդվում էր 500 զինվորականի մասին:
Զեկույցում ներկայացված են նաև Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների վերաբերյալ թվերը:
Իրաքում, հրապարակված տվյալների համաձայն, տեղակայված է 8992 ամերիկացի զինծառայող, ինչը գրեթե 3,5 հազարով ավելի շատ է, քան ավելի վաղ հայտարարում էր Պենտագոնը՝ 5262:
Աֆղանստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ եղել է 15282 ամերիկացի զինծառայող, ինչպես նաև ռազմական գերատեսչության 1202 քաղաքացիական աշխատակից: Համաձայն դեռ երկու շաբաթ առաջ նախարարության կողմից հրապարակված պաշտոնական տվյալների՝ երկրում տեղակայված է 14 հազար զինծառայող: Նրանց թիվն աճել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր օգոստոսի վերջին այդ երկիր ուղարկել լրացուցիչ 3,9 հազար մարդ:
Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբերտ Մենինգը նշել է, որ զեկույցում ներկայացված թվերը տվյալ վայրերի վերաբերյալ նախնական գնահատականներն են եղել, որոնք ներառել են կարճաժամկետ տեղակայումները և ռոտացիոն կարգով գտնվող զորքերը, և հավելել է, որ Պենտագոնն անվտանգության և իր դաշնակիցների հետ պայմանավորվածություններից ելնելով դեռևս պատրաստ չէ այլ տվյալներ տրամադրել Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի թվաքանակի վերաբերյալ:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02