Երեկ ԱԺ-ում ականատես եղանք գյուղական ակումբի ներկայացման, որտեղ տարբեր մարդիկ իրենց մանկական երազանքներն էին ի կատար ածում։ Մեկը ազդանշանի ձայն հանող կոճակով էր խաղում, մեկը ամբիոնից անեկդոտներ էր պատմում, մեկը ապոկալիպսիսի 5-րդ ձիվորին էր նկարագրում՝ ի դեմս ԵԱՏՄ-ի։ Մի խոսքով՝ զվարթանում էին մարդիկ ու այդ ամենն արվում էր «Դուրս գանք ԵԱՏՄ-ից» խորագրի ներքո ու ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի էյֆորիայի տակ։
Առհասարակ՝ այս կոնտինգենտի տրամադրությունները ուրբաթ երեկոյից հետո հիշեցնում են խումհար․ դեռ էյֆորիան չի թողել, բայց գլխապտույտ ու սրտխառնոց կա, գործողություններն էլ այդքան ադեկվատ չեն։ Ես միշտ եղել եմ եվրասկեպտիկ ու երբեք չեմ թաքցրել դա, համաձայնագրի ստորագրմանն էլ չէի հավատում, ինչի արդյունքում անգամ գրազ եմ պարտվել։ Բայց այդքանով հանդերձ, ընդունում եմ իրականությունը ու փորձում եմ վերլուծել այս նոր իրականության առավելություններն ու թերությունները, ինչը կարծես բացարձակ չեն փորձում անել երեկ ԱԺ-ում եվրախումհարի բենեֆիսի մասնակիցները։
Ըստ իս՝ շրջանակային համաձայանգրի թերևս միակ պոզիտիվ կողմը աշխարհաքաղաքական հնարավորությունների ու լծակների դիվերսիֆիկացումն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ մեր ռազմավարական դաշնակիցը հակված է չարաշահումների, երբ ձեռք է բերում ազդեցության մենաշնորհ։ Այս առումով, ԵՄ-ի հետ հարաբերությունները ունեն հակակշիռ դառնալու բավականին հզոր պոտենցիալ։ Մյուս կողմից, այդ պոտենցիալն անվճար չի գալիս ու արդեն իսկ տեսնում ենք դրա որոշ ուղղակի ու անուղղակի հետևանքները՝ ի դեմս մի շարք վիճահարույց օրինագծերի ու օրենսդրական ռեֆորմների, որոնք իշխանությունները փորձելու են բրթել ամեն գնով, որովհետև փեշով գրանտ են վերցրել դրա դիմաց։ Սակայն այս ամենը քննարկման այլ թեմա է։
Բուն թեման նրանում է, որ անկախ նրանից, թե ոնց ենք մենք դրան վերաբերվում՝ շրջանակային համաձայնագիրն իր այս տեսքով հենց այն առավելագույն փոխզիջումային տարբերակն է, որը հնարավորություն է տալիս մերձանալ ԵՄ-ի հետ այնքան, որ դա չբերի բացասական բեկման Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ չհայտնվենք այն իրավիճակում, որում հայտնվեցին նույն Մոլդովան ու Ուկրաինան։ Ու դա գովելի է, որովհետև հետխորհրդային ցանկացած պետություն, որը, հայտնվելով այս դիլեմայի առջև, ընտրել է առճակատման տարբերակը, ունեցել է լուրջ ու ցավոտ կորուստներ։ Մենք չունենք դեռ։ Բայց կունենանք, եթե մեր իշխանություններն ու հասարակությունն էլ տրվեն այն եվրոպական էյֆորիկ հոսքերին, որի տակ ԵԼՔ-ն է ու այն մարդիկ, ովքեր երեկ պահանջում էին դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Կարելի է նորից ու երկար գրել, որ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները ենթադրում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր, բայց քանի որ մեր մոտ հարցի քննարկումը արվում է ինֆանտիլ-պոպուլիստական մակարդակի տիրույթում, կարծում եմ՝ անիմաստ է։ Թող շարունակեն խոսնակ-խոսնակ խաղալ ու կոճակներ սեղմելով հրճվել։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02