ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդյունքներին, նշեց, որ արդարադատության համակարգից հարցվածների 33 տոկոս բավարարվածության աստիճանը բավականին բարձր ցուցանիշ է, եթե համադրենք այլ երկրների հետ:
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք և անգամ ամենաբարձր գնահատականի պարագայում պետք է պլանավորենք, թե որ ուղղությամբ պետք է գնանք առաջ»,- ասաց նա և նշեց, որ այս գործիքը հնարավորություն է ընձեռում հասկանալ, թե հանրային ընկալման տեսանկյունից հատկապես որ հարցերի շուրջ պետք է կենտրոնանալ:
«Հանրային ընկալումը միշտ չէ, որ արտացոլում է օբյեկտիվ իրականությունը: Հաճախ ներդրվում են գործիքներ, որոնք տալիս են իրենց արդյունքը, բայց քանի որ դրանք հանրությանը պատշաճ ձևով չեն ներկայացվում մարդիկ կարող են ենթադրել, որ նմանատիպ գործիք չկա»,- ասաց նա և կարևորեց հանրությանը մասնակից դարձնել ցանկացած բարեփոխումներին և լսել հանրության կարծիքը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված ծրագրերին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրների ուղղությամբ միշտ պետք է աշխատել: «Շատ շուտով մենք հանրային դատին կներկայացնենք ռազմավարական մեր ծրագիրը, թե ինչ ենք պատրաստվում անել հաջորդ հինգ տարիների ընթացքում: Քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե մարդկանց 65 տոկոսը համարում է, որ ինչ-որ մի բան բացասական է, դա չի նշանակում, որ բացասական է, այլ նշանակում է, որ կա բացասական ընկալում: Նա նշեց, որ երկրից պահանջվելու է ջանք, որպեսզի այդ բացասական ընկալումները վերացվեն: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, նախարարն ասաց, որ նորանոր գործիքներ ներդնելով նվազեցնում են այդ ռիսկերը:
Անդրադառնալով արդարադատության ոլորտի ֆինանսավորմանը`նա նշեց, որ ամեն ինչ համեմատության մեջ է: «Եթե դուք համեմատեք, թե մենք որքան գումար ենք ծախսում արդարադատության ոլորտում, և եվրոպական երկրները որքան, կտեսնեք, որ մենք ծախսում ենք քիչ գումար»,-ասաց նա և նշեց, որ այս պահին հնարավորություն չունեն շռայլություն թույլ տալ:
Ինչ վերաբերում է արդյունքներ ստանալուն, ապա նա ասաց, որ եթե բավարարված լինեին արդյունքներով, հավանաբար ոչինչ չէին անի: «Մենք բավարարված չենք և դրա համար անընդհատ կատարում ենք նորանոր քայլեր, որ բարելավենք իրավիճակը»-ասաց նա:
tert.am
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03