Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը:
Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, զեկուցվել է, որ համակարգում գործող ԾԻԳ-երի և ՋՕԸ-երի օպտիմալացման արդյունքում արդեն իսկ տնտեսվել է գրեթե 800 մլն դրամ, Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ համակարգի արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ: Համապատասխան քայլեր են նախատեսվում պոմպակայանների հետ կապված խնդիրների կարգավորման, ֆինանսական կարգապապահության բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման և այլ ուղղություններով: Նշվել է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ջրային համակարգի բարեփոխումների համալիր նոր փաթեթը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքում մաքրման կայանների ներկա վիճակին և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկություններին, ոռոգման համակարգերը մասնավոր կառավարման փոխանցելու նպատակով կատարվող նախապատրաստական աշխատանքներին: Ներկայացվել են նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի հետագա կառավարման հանձնելու նպատակով կատարված աշխատանքները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ջրային համակարգում բոլոր ծրագրերն անհրաժեշտ է իրականացնել՝ հաշվի առնելով և լիաժեք հասկանալով դրանց ազդեցությունն ու արդյունքը: «Պետք է իրականացնել կոշտ քաղաքականություն՝ ոլորտում իրավիճակը շարունակական բարելավելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44