Ձմռան երեք ամիսներին և՛ տեղումները, և՛ օդի ջերմաստիճանը լինելու են նորմայի սահմաններում: Այսօր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե այս ձմռանը Հայաստանի առանձին մարզերում ինչ եղանակ է կանխատեսվում:
«Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքի նախալեռնային գոտիներում և Վայոց Ձորում տաք օդի ներթափանցման դեպքում՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ և հասնել +8-10 աստիճանների, որը ձմռան համար բավականին բարձր ցուցանիշ է, բայց կունենանք ժամանակահատվածներ, որ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի մինչև -22-24: Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում տաք հոսքի ներհոսքի դեպքում՝ կլինեն ժամանակահատվածներ ձմռան ընթացքում, որ ցերեկային ջերմաստիճանները կհասնեն մինչև 0+5 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների դեպքում՝ մինչև -25-30 աստիճանի: Լոռիում տաք օդի ներհոսքի դեպքում ցերեկային ժամերին կարող է հասնել +5-10 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում՝ մինչև -22-27 աստիճանի: Տավուշում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա +8-13-ի, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում՝ -12-16 աստիճանի: Սյունիքի մարզն ամենատաքն է: Սյունիքի նախալեռնային գոտիներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի առավելագույնը +2-7 աստիճանի, հովտային գոտում՝ +10-14, իսկ ցուրտ օդի դեպքում՝ հովտային գոտում կարող է լինել -10-15, իսկ լեռնային շրջաններում՝ -15-20 աստիճանի շրջաններում»,- նշեց Գ. Սուրենյանը:
Նա նաև ասաց, որ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը Երևանում ամենատաք օրերին լինելու է +8-10 աստիճան, իսկ ամենացուրտ օրերին՝ -20-22: Տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում, տեղումների պակաս չենք ունենալու:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01