Այն, ինչ կատարվել է այսօր Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում, գործընթացը, որը նկարագրել են մեր պատվիրակության անդամները, ամբողջությամբ անընդունելի է:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում այսօր հակահայկական ձևակերպումներով ընդունված բանաձևը Tert.am –ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ բանաձևն այսօր Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: Բանաձևի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետև այն անցկացվում է Ուկրաինայում:
«Տվյալ խորհրդարանական կազմակերպությունն իր մանդատից դուրս գործունեություն է ծավալել: Հիշեցնեմ, որ այն տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով է, և երկրորդ՝ ընդունված բանաձևը հակասում է հենց տվյալ կազմակերպության ոգուն: Այսինքն՝ կատարվածն իր բովանդակությամբ հակասում է կազմակերպության մանդատին, իսկ ձևով՝ խորհրդարանական համագործակցության և միջազգային կազմակերպության համագործակցային ոգուն: Հայաստանի դիվանագիտությունն ունի բավարար միջոցներ չեզոքացնելու ընդունված բանաձևը: Պարզապես նստվածք է մնալու տվյալ խորհրդարանական վեհաժողովի աշխատաոճում»,– ասաց Աշոտյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ Հայաստանը դադարեցնի իր անդամակցությունն այս Վեհաժողովին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Նման հարց այս պահին չի քննարկվել»:
Նա նաև` որպես ամփոփում, հիշեցրեց, որ Արցախյան հակամարտությամբ զբաղվող միակ լեգիտիմ միջազգային կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի համանախագահների գործունեությունն ու սկզբունքները ողջունում են տարբեր համաշխարհային ու եվրոպական քաղաքական ինստիտուտներ և դերակատարներ:
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03