Ժուռնալիստիկայի օրենքներից է՝ նյութը վերնագիրն է կարդացնում: Այս իմաստով նույնիսկ հաճելի է, որ վերնագրերում անպակաս է ոստիկանության անունը: Բայց ամեն անգամ նկատելով այսպիսի հատուկ, ընդգծված հատուկ վերաբերմունք ոստիկանության նկատմամբ՝ բնական հարց է ծագում, ինչու՞: Նման ընդգծված վերաբերմունք կար նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարածած տեղեկատվության մեջ, որը վերնագրված էր՝ «Զինծառայողի օրական սննդակարգը ավելի փոքր է, քան ոստիկանինը»: Տեղեկատվության կարևորությունը շեշտելու համար հարգարժան հոդվածագիրը նշում է. «Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը»: Այնուհետև հոդվածագիրը մեջբերում է մի աղյուսակ, ըստ որի էլ հանրությունը պետք է դատի: Հետո գալիս են հեղինակի խոր և համապարփակ դատողությունները, որտեղ դարձյալ ընդգծվում է նրա հատուկ վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ: Չզլանանք և մտնենք աղյուսակում բերված և հանրության դատին ներկայացված գրամների մեջ: Բերենք օրինակներ:
Հոդվածում գրված է. «Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ»։ Քացախի հարցում հոդվածագիրը մոռանում է նշել, որ ոստիկանության ծառայողի չափաբաժինը նույնն է, երկու անգամ ավելի չէ: Հավելենք նաև, որ խոսքը 1 և 2 գրամի մասին է, և կարելի էր ասել, որ քացախը մեկ գրամով է ավելի: Ոչ, «երկու անգամը» հնչեղ է: «Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ»։ Եվ դարձյալ մոռացկոտություն, ոստիկանության չափաբաժինն էլ 28 գրամ օշարակ է: «Սննդակարգերում կան նաև տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի»։ Հիշողության կորուստն այստեղ էլ ակնառու է. ոստիկանները սրանցից ոչ մեկը չեն ստանում:
Մնում է զարմանալ, թե ինչպես կարելի է դրսևորել նման աֆրիկյան մոտեցում, երբ մեր երկիրն արդեն խոր և համապարփակ համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ:
Հ.Գ. Հոդվածագիրը մոռացել է նաև նշել, որ ոստիկանները 10 գրամ աղ ավելի են ստանում, քան մյուս կառույցները, այնինչ աղ, և այն էլ բավական շատ, հարկավոր է հենց հարգարժան հոդվածագրին, որ հանրության դատին ներկայացվող տեղեկություններն այսքան անալի մեկնաբանություններ չունենան:
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03