Հայաստանում էլեկտրոնային առողջապահության եւ eHealth համակարգերի ներդրումը կօգնի բարձրացնել բուժծառայությունների որակն ու անվտանգությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Ըստ նրա՝ էլեկտրոնային առողջապահության ներդրումից հետո բժշկության մեջ շատ բան համեմատելի եւ վերահսկելի կդառնա: Այսպես, եթե պարզվի, որ բժիշկներից որեւէ մեկն այս կամ այն հիվանդության բուժման վրա շատ ժամանակ է ծախսում, ավելի շատ եւ ավելի թանկ դեղամիջոցներ է նշանակում եւ, ընդհանուր առմամբ, արձանագրություններին չի հետեւում, դա առիթ կլինի ներքին մոնիթորինգ անցկացնելու եւ իրավիճակը հասկանալու համար: Նախարարի կարծիքով դա բժշկությունն առավել արդյունավետ, որակյալ եւ անվտանգ կդարձնի:
Նախարարը նաեւ նշել է, որ էլեկտրոնային առողջապահության ներդրումը համակարգից չի հեռացնի տարիքով մեծ բժիշկներին, որոնք համակարգչով չեն կարողանում աշխատել: Նրանք գնահատելի փորձ ունեն, այդ պատճառով նրանց ժամանակ կտրվի, որպեսզի սովորեն կիրառել eHealth համակարգերը: Իսկ նրանք, ովքեր չկարողանան սովորել, կլինեն բուժքույրեր, որոնք բոլոր տվյալները նրանց փոխարեն բազա կանցկացնեն: Սակայն, ըստ նախարարի, այդպիսիների թիվը բժիշկների ընդհանուր թվի 15 տոկոսից ավելին չի կարող լինել:
Նախարարը հիշեցրել է, որ էլեկտրոնային առողջապահությունը ծրագրվում է ներդնել 2018-ի վերջին՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր բժիշկները կարող են արագ սովորել նոր համակարգով աշխատել, համակարգի լիակատար աշխատանքին պետք է սպասել 2019-ի կեսերին:
Բուժանձնակազմի ուսուցումը էլեկտրոնային առողջապահության ներդրման հետ կապված միակ խնդիրը չէ: Հիշեցնենք, որ բժշկական շատ կենտրոններ գանգատվում էին eHealth համակարգի կոնցեսիոների հետ պայմանագրով հաստատված բարձր սակագներից, որից հետո Հայաստանի Առողջապահության նախարարությունը որոշեց սուբսիդավորել որոշ բժշկական կենտրոնների էլեկտրոնային առողջապահության համակարգի ծառայությունների համար վճարը:
NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ նախարարը նշել է, որ սուբսիդավորման չափերն այժմ քննարկվում են՝ շրջանառությունից կախված որոշ կլինիկաներ կսուբսիդավորվեն 100 տոկոսով, իսկ մյուսները՝ 50 տոկոսով: Միջոցները վերցվելու են բյուջեի՝ Առողջապահության նախարարության գումարներից:
«Դա բյուջեի անիմաստ ծախս չէ: Յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր միլիոն, որն ուղղված է վերահսկողությանը, թույլ կտա ավելի ադեկվատ ծառայություններ կազմակերպել եւ արդյունքում կբարձրացնի կյանքի որակը», - ասել է նախարարը:
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03