Այսօր Երևանում տեղի ունեցավ պատմական իրադարձություն՝ Եվրոպական ներդրումային բանկը Երևան համայնքի հետ ստորագրեց ոչ սուվերեն վարկի պայմանագիր: Այսինքն՝ Երևանը դարձավ առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի վարկ կստանա միջազգային կազմակերպությունից: Սա խոսում է՝ Երևանը կառավարող թիմի նկատմամբ միջազգային կառույցների կողմից վստահելիության մասին, մյուս կողմից Երևանը՝ որպես տնտեսական միավոր այնպիսի մրցունակ դիրք է գրավում, որ Եվրոպական ներդրումային բանկը տրամադրում է 7 մլն եվրոյի վարկ՝ Հայաստանի համար աննախադեպ ցածր տոկոսադրույքներով, կարելի է ասել Երևանը ստանում է ձրի փող: Բացի այս Երևանը ստացավ նաև 6 մլն եվրո դրամաշնորհ, որից 1 մլն-ը՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից: Կանաչ կլիմայի հիմնադրամից դրամաշնորհ ստանալ նշանակում է բավարարել մեր քաղաքի կանաչապատման մասին Արևմուտքում ունեցած սպասումները, որն իսկապես փաստում է և նաև տեսանելի է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Երևանում մեծ ուշադրություն են դարձվում կանաչ տարածքների պահպանմանն ու զարգացմանը: Ի դեպ ստացվող և՛ վարկային, և՛ դրամաշնորհային գումարները Երևանի քաղաքապետը ուղղելու է Երևանի համայնքային մանկապարտեզների հիմնանորոգման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ոչ միայն բարեկարգ և ժամանակակից մանկապարտեզներ կառուցել, այլև բարձրացնել այդ շինությունների էներգաարդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել C02 գազի արտանետումը: Փաստացի Երևանի քաղաքապետը հասավ նրան, որ առաջին անգամ Երևանը կոնկրետ ծրագրով, ծրագրի կոնկրետ մեխանիզմների առկայությամբ ուղիղ վարկ և այդ վարկի գումարին հավասարաչափ դարամաշնորհ է ստանում միջազգային կառույցներից, ինչն իսկապես պատմական և փայլուն հաղթանակ է՝ ի շահ Երևանի:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01