Բազմակուսակցական համակարգի կայացման համար հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը աշխատեն տարածքային կառույցների ակտիվացման ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հայտարարության մասին, որ «անհրաժեշտ է արդիականացնել Հայաստանի քաղաքական համակարգը, կայացնել բազմակուսակցական համակարգ»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ համաձայն է Տիգրան Թորոսյանի հետ: Ըստ նրա՝ բազմակուսակցական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերը տարածքային կառույցներ ունենան, ակտիվ աշխատեն, մասնակցեն համայնքային ընտրություններին: Այնինչ, ըստ Էդուարդ Շարմազանովի, համայնքային վերջին ընտրություններին, բացի ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից ու «Ծառուկյան» դաշինքից, որևէ այլ կուսակցություն չմասնակցեց:
«Մեր կուսակցություններն ունեն շատ մեծ ամբիցիաներ: Եվրոպական որևէ երկրում առանց ՏԻՄ ընտրությունների մասնակցելու կուսակցությունը չի կարող լինել ամբիցիոզ: Եթե տարածքային կառույցներ չունես, եթե ՏԻՄ ընտրություններին չես մասնակցում, հետևաբար, միայն խորհրդարանում ֆրակցիա ունենալով՝ բազմակուսակցական համակարգ չես ձևավորում: Այո, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ բազմակուսակցական համակարգը կայանա: Իսկ այն կայանում է ընտրությունների միջոցով, բայց մեր գործընկերներն ասում են՝ օլիմպիական սկզբունքով մասնակցել չենք ուզում»,- ասաց Շարմազանովը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02