Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։
Ըստ Փեքշենի՝ ԱՄՆ-ում ձերբակալված Զարրաբը օրեր առաջ ցուցմունք տալիս իր խոսքում հիշատակել է Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշի և Ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերի անունները։ Ինչից հետո երկրում որոշել են նախկին պաշտոնյանների արտասահմանյան այցերի վրա արգելք դնել։
Նշենք, որ Ռեզա Զարրաբը թուրք-իրանական ծագումով հայտնի գործարար է, որը պարբերաբար հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում իր կատարած ապօրինի գործարքներով։ Այս անգամ, նրան կալանավորել են ԱՄՆ-ում։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նրան կասկածում է ապօրինի ֆինանսական գործողություններ կազմակերպելու մեջ, որոնք Իրանին թույլ էին տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները 2010-2015 թվականներին։
Մեղադրանքը ներկայացվել էր այս տարվա սեպտեմբերին։ Զարրաբից բացի, այն ներկայացվել է նաև նախկին նախարար Չաղլյանին, Պետբանկի նախկին ղեկավար Ասլանին եւ եւս 2 թուրք պաշտոնյայի։ Բոլորին մեղադրում են դավադրության և ԱՄՆ ֆինանսական համակարգը Իրանի կառավարության օգտին հարյուրավոր միլիոն դոլարների գործարքներ կնքելու համար օգտագործելու մեջ։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02