Իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին ուղղված իր գրավոր հարցումից 6 ամիս է անցել, սակայն նա դրան չի պատասխանել՝ թույլ տալով օրենքի կոպիտ խախտում:
«ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվաը սահմանում է, որ իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են 3-շաբաթյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել դրան:
Հայտնում եմ, որ ՀՔԾ պետին պատասխանատվության կանչելու ձեւը կգտնեմ, եւ այս հարցում լինելու եմ հետեւողական»,-ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը քննիչներին առաջարկեց հանել այդ լուսանկարները, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, «եթե, իհարկե, որեւէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անկախ քննչական մարմնի քննիչների սենյակներում Սերժ Սարգսյանի լուսանկարները կախելն օրենքի խախտում է, որովհետեւ ՀՔԾ-ն մի մարմին է, որ պետք է քննի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած արարքները։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02