Ինչպես գրում gazeta.ru, ՌԴ Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է առաջադրել Մոսկվայում ապրող ադրբեջանցի բիզնեսմեն Թելման Իսմայիլովին նկատմամբ: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: «Քննության տվյալներով՝ Թելման Իսմայիլովն անցած տարի իրականացված երկու ձեռնարկատիրոջ՝ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանությունների կազմակերպիչն է: Հանցագործության իրականացման ծրագիրը նա մշակել է իր եղբայրներ Ռաֆիկ և Վագիֆ Իսմայիլովների հետ միասին: Հանցագործությունն իրականացրել է Մեհման Քերիմովը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Իսմայիլովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար նյութերն ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն:
Ավելի վաղ Թելման Իսմայիլովը «Россия 24»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի Ռուսաստանում կատարված Սավկինի և Բրիլյովի սպանությունների կազմակերպման հետ:
Հիշեցնենք, որ Թելման Իսմայիլովն այն գործարարն է, ում տված ցուցմունքներով ՌԴ իրավապահ մարմինները հետախուզում էին հայտարարել ՌԴ-ում ապրող մեր հայրենակից Սուրեն Խաչատուրովի նկատմամբ: Այս մասին մեզ հետ զրույցում նշել էր Խաչատուրովի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով՝ ՀՀ Դատախազությունն էլ, խախտելով քրեական դատավարության նորմերն, ամեն կերպ փորձել է առողջական ծանր վիճակում գտնվող և տեղաշարժման հնարավորություն չունեցող մեր հայրենակցին արտահանձնել Ռուսաստան:
Դատական քաշքշուկները տևել են ութ ամիս: Խաչատուրովի պաշտպանը դիմել է Եվրոդատարան, որն էլ մեկ նախադասությամբ կասեցրել է Սուրեն Խաչատուրովի հանձնումը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01