Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Time ամսագրի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքներով «Տարվա մարդ-2017» է դարձել: Արքայազնի օգտին է քվեարկել ընթերցողների 24 տոկոսը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ վերին իշխանական օղակներում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված լայնածավալ արշավի շրջանակում: Ավելի ուշ հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել և հարցաքննվել է 208 մարդ:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներին և գործարարներին պետությանը հանձնել իրենց կարողության և բիզնեսների մի մասը՝ ազատության դիմաց:
Երկրորդ տեղում են հայտնվել #MeToo արշավի մասնակիցները, որոնք պատմել են, որ դարձել են սեռական ոտնձգությունների զոհ: Նրանք ստացել են քվեարկողների 6 տոկոսի ձայնը:
Հինգ տոկոս ձայնով երրորդ տեղը կիսել են ամերիկյան ֆուտբոլի խաղացող Քոլին Կապերնիկը, «ՌԴ-ի գործով» ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և «Երազողները» (Dreamers)՝ երիտասարդներ, որոնց ԱՄՆ են բերել անօրինական ճանապարհով ժամանած նրանց ծնողները:
Անցած տարի ընթերցողների քվեարկության արդյունքներով տարվա մարդ էր դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Ամսագրի ընթերցողների ընտրությունը, որպես կանոն, տարբերվում է խմբագրության որոշումից:
Ամսագիրը կհայտարարի «Տարվա մարդ» տիտղոսի արժանացած մարդու անունը դեկտեմբերի 6-ին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02