ԱԺ փոխնախագահ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ վերջին շրջանը հագեցած էր քաղաքական իրադարձություններով:
«Նախ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը, նրա խոսքով, նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետևողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում: Ավելին, այս համաձայնագրով Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել մի կողմից ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ Իրանի և ԵՄ-ի միջև»,-ասաց նա։
Նա նաև անչափ կարևոր համարեց օրերս Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը. «Նախ ամրագրվեց ևս մեկ անգամ, որ Հայաստանը պետք է խորացնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և գտնում եմ, որ ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: Անչափ կարևոր էր ՀԱՊԿ ընդունած հայտարարության Արցախի խնդրի կարգավորման հատվածը, ուր հստակ աջակցություն էր հայտնվում Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և կոչ արվում իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Սա պաշտոնական Երևանի, մասնավորապես Նախագահ Սարգսյանի դիվանագիտական հաջողությունն է»:
Շարմազանովի խոսքով՝ անվտանգության հարցերը մնում են առանցքային ՀՀ համար, և Արցախում տեղի ունեցած զորավարժությունները ցույց տվեցին, որ դիվանագիտական հաջողություններն ամրապնդվում են մարտունակ բանակով, անկոտրում ոգով:
«Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում անվտանգության ամրապնդումն ու առաջընթացն այլընտրանք չեն կարող ունենալ»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02