Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին է մեղայականով ներկայացել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 71-ամա Սլավիկ Մաթևոսյանը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում ինքը մարդ է սպանել և դին թողել է այնտեղ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Խորեն Սարգսյանն էր, ում հետ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Մաթևոսյանը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցրել, որից հետո էլ կացնով անդամահատել է զոհի դաստակները։
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի որոշմամբ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 107 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ա. Կարապետյանի որոշմամբ կասկածյալ Ս. Մաթևոսյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանություն կատարողը միասին էին աշխատում, մահացածը՝ որպես էլեկտրիկ, իսկ սպանություն կատարողը՝ պահակ։
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03