Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց իր վարած ВАЗ 21074 մակնիշի 35 MD 825 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 10-12 տարեկան տղայի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն: Երեխային առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև հրշեջ-փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Գրիշա Դանիելյանն ու Կարապետ Մեսրոպյանը մեծ դժվարությամբ կարողացան պահել վարորդին, որպեսզի երեխայի հարազատները հաշվեհարդար չտեսնեին, իսկ դա բնական էր, քանի որ 21-ամյա երիտասարդը մեքենան վարել է մեծ արագությամբ, ինչն էլ դարձել է վրաերթի պատճառ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը:
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03