Երիտասարդ փորձագետների «Yes Armenia» ծրագիրն արդեն մեկնարկել է, 21 մասնակից մեկ տարով աշխատանքի է անցնել Հայաստանի մի շարք պետական գերատեսչություններում:
Դեկտեմբերի 5-ին կայացավ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Ողջունելով ընտրության բարդ գործընթացը հաղթահարած մասնակիցներին` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ նրանք կարդարացնեն կառավարության և գործընկեր կառույցների ակնկալիքները: «Շատ ոգևորիչ է, որ այս ծրագրի շրջանակներում ունենք ավելի քան 20 տաղանդաշատ երիտասարդ Հայաստանից և սփյուռքից, ովքեր անցել են բարդ ընտրական գործընթացով և ընտրվել ավելի քան 300 դիմորդներից: Վստահ եմ ու լիահույս, որ կարդարացնեք մեր ակնկալիքները, քանի որ ձեզանով նոր շունչ ու ոգի է ակնկալվում մեր կառավարման համակարգում: Հուսով ենք նաև, որ դուք կստանաք այն ամենը, ինչի համար որոշել եք մասնակցել այս ծրագրին»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ «Yes Armenia» ծրագիրը Հայաստանի կառավարության և Եվրամիության համագործակցության հերթական լավ օրինակն է:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ծրագրի հաջողության դեպքում իրենք կշարունակեն աջակցել նման նախաձեռնություններին: Նրա խոսքով`«Yes Armenia» ծրագրի հետ է կապված երեք հրաշալի երևույթ. առաջինը, որ այն վերաբերում է երիտասարդներին: «Հայաստանն ունի շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր այս երկրի հարստությունն են: Նրանք կբերեն նոր էներգիա, նոր ձգտում, իսկ փոփոխություններն ուղղված կլինեն հենց նրանց ապագային»,-ասաց Սվիտալսկին:
Երկրորդն, ըստ դեսպան Սվիտալսկու, կամուրջների կառուցումն է Հայաստանի ու սփյուռքի միջև, քանի որ մասնակիցների գրեթե կեսը սփյուռքից են, ովքեր Հայաստան կբերեն իրենց փորձն ու հմտությունները: «Երրորդ կարևոր բանն էլ բարեփոխումների գործում ներգրավված լինելն է: 12 ամիսը շատ կարճ ժամանակահատված է, մի՛ վատնեք ձեր ժամանակն ու հասեք հաջողության: Եթե դուք հասնեք հաջողության, մենք կաջակցենք նման նախաձեռնությունների իրագործմանը»,- հավելեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
«Yes Armenia» ծրագրի համակարգող Համազասպ Դանիելյանըհայտնեց, որ ծրագրի նպատակը հանրային կառավարման ոլորտում երիտասարդ մասնագետների ներգրավումն է, այդ թվում` սփյուռքի հայկական ներուժի օգտագործումն ու դեպի Հայաստան նրանց վերադարձի ապահովումը: «Ծրագրի կարևոր նախապայմաններից է այն, որ այս երիտասարդներն ընտրվել են կոնկրետ նախագծեր իրականացնելու նպատակով: Այդ նախագծերից յուրաքանչյուրի համակարգողը լինելու է բարձրաստիճան որևէ պաշտոնյա, ում համակարգման ներքո իրականացվելու է ծրագիրը»,- ասաց Համազասպ Դանիելյանը: Ծրագրերն առաջադրվել են կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից` համաձայն գործադիրի առաջնահերթությունների, մասնակիցների ընտրությունն էլ կատարվել է ըստ այդ ծրագրերի կարիքների: «Դրանք ամենատարբեր ոլորտներին են առնչվում`գյուղատնտեսություն, կրթություն, քաղծառայության ոլորտ, էներգետիկա, առողջապահություն, բնապահպանություն»,-ասաց ծրագրի համակարգողը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ փորձագետների առաջին աշխատանքային օրը եղել է դեկտեմբերի 1-ին, ծանոթացել են իրենց պարտականություններին, աշխատանքային միջավայրին, գործընկերներին: Ըստ Համազասպ Դանիելյանի`այս ծրագիրը պիլոտային է, հաջողություն արձանագրելու դեպքում չի բացառվում, որ այն ունենա շարունակություն:
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03