Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է ընդունել որոշում Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին՝ իսրայելական և պաղեստինյան պատվիրակությունների միջև բանակցությունների նախօրեին։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունում։
«Պարոն Մակրոնը կրկին ընդգծել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լուծվի իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ բանակցությունների շրջանակում, որոնց նպատակը պետք է լինի Իսրայելի և Պաղեստինի խաղաղ և անվտանգ գոյակցում հաստատելը Երուսաղեմով՝ որպես մայրաքաղաք»,-ասվում է հաղորդագրությունում։
Սպիտակ տան ներկայացուցիչների խոսքով՝ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի ընդունել դեսպանության տեղափոխման հարցով, ինչը կնշանակի Երուսաղեմի պաշտոնական ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք։ Այդ դեպքում ԱՄՆ-ը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կգնա նման քայլի։
Ամերիկյան դեսպանության տեղափոխման հարցով արտահայտվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Պարո՛ն Թրամփ, Երուսաղեմը մուսուլմանների համար թույլատելիի սահմանն է»,-ասել է Էրդողանը հեռուստատեսային ուղերձում։ «Մենք կարող ենք (դեսպանության տեղափոխման դեպքում) խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ»,-ասել է Թուրքիայի նախագահը։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02