Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ ներկայանալ դեկտեմբերի 6-ին նշանակված հարցաքննությանը:
Այս մասին «Ուկրաինսկայա պրավդային» հաղորդել է քաղաքական գործչի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Մարիանա Պոչտարը:
«Սաակաշվիլին որևէ ընթացակարգային փաստաթուղթ չի ստորագրել և չի ստացել՝ ո՛չ նա, ո՛չ նրա փաստաբանները: Նրան անգամ իր դեմ եղած կասկածի մասին ծանուցում չեն տվել»,-մանրամասնել է Պոչտարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ավելի վաղ Սաակաշվիլիին մեկ օր էր տվել քննիչին ներկայանալու համար:
«24 ժամից Ուկրաինայի ամբողջ իրավապահ համակարգն ամեն անհրաժեշտ բան կանի, որ քաղաքացիություն չունեցող Սաակաշվիլին ներկայանա քննությանը, այնուհետ՝ դատարան»,-ընդգծել է գլխավոր դատախազը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ոստիկանությանն է փոխանցել Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն: Նա պարզաբանել է, որ նման որոշում կայացվել է այն պատճառով, որ Սաակաշվիլին «ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին փախել է կալանքից»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել Սաակաշվիլիի կիևյան բնակարանում, ինչից հետո քաղաքական գործիչը բերման է ենթարկվել: Սակայն նախկին նահանգապետի աջակիցները կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել նրան: Դրանից հետո Սաակաշվիլին ելույթ է ունեցել հավաքվածների առաջ՝ կոչ անելով դուրս գալ «մայդան» ու տապալել նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Հայտնի է, որ Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02