Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել է Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել է, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ, հայտնում է УНИАН-ը:
«Այդ պատճառով ես ցանկանում եմ հայտարարել հետևյալը՝ ես չեմ ներկայանա ոչ մի կեղծ գլխավոր դատախազի… Նա օրինական չէ, ես նրան չեմ համարում Ուկրաինայի գլխավոր դատախազ»,- ասել է Սաակաշվիլին Կիևում անցկացված ճեպազրույցի ընթացքում:
Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ մտադիր է երեկոյան Ռադայի շենքի մոտ ժողով հրավիրել և պահանջել Ուկրաինայի նախագահի պաշտոնանկությունը:
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02