Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը կարող է պայմանավորված լինել երկու գործոնով` հունիսի 20-ին երկու երկրների նախագահների հանդիպմամբ և Բաքվում «Ֆորմուլա 1» մրցաշարի անցկացումով, սակայն կարծում եմ, այն ավելի շատ պայմանավորված է նախագահների հանդիպմամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի նվազմանը:
«Նախագահների հանդիպումից հետո, թե ինչ որոշում կընդունի Ադրբեջանի ղեկավարությունը, գիտեն իրենք, որովհետև այստեղ խոսքը քաղաքական որոշման մասին է, որն Ադրբեջանի իշխանությունը պիտի ընդունի ելնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ սեփական գնահատականներից»,-ասաց քաղաքագետը:
Հարցին, թե 2015-ին Բաքվում տեղի ունեցան Եվրոպական օլիմպիական խաղերը, ինչի ընթացքում ևս սահմանին համեմատաբար խաղաղ էր, սակայն օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո հակառակորդը խախտել էր հրադարարի ռեժիմը և ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում, որպեսզի Ադրբեջանը չշարունակի նույն ձեռագրով, Մինասյանն ասաց, որ այդ լարվածությունն Ադրբեջանն օգտագործում է, որպես լծակ բանակցային գործընթացում, որովհետև այլ լծակներ չունի։
«Եթե ապրիլյան իրադարձությունների ընթացքը մի փոքր այլ լիներ, ասենք եթե հրադադարի պահպանման պայմանավորվածությունը ձեռք բերվեր ոչ թե որոշ չափի տարածքների վրա վերահսկողության հաստատելով, այլ դա վերադարձնելով կամ ավելացնելով այդ գոտի, քանի որ այդպես չի արվել,ապա Ադրբեջանը ելնելով այս կամ այն քաղաքական իրավիճակից շարունակելու է նույն ձեռագրով, որովհետև համարում են, որ կարող են ռազմական ճնշման արդյունքում ինչ-որ բանի հասնեն»,– ասաց քաղաքագետը:
Սերգեյ Մինասյանի խոսքով` ադրբեջանական ագրեսիան կարելի է բացառել միայն այն դեպքում, երբ ադրբեջանցիների մոտ փոխվի ռազմական ճանապարհով հաջողության հասնելու մասին պատկերացումները, իսկ դա պայմանավորված է հայկական կողմի կոնկրետ ռազմաքաղաքական քայլերից:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47