Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որի նկատմամբ Ուկրաինայի իշխանությունները հետախուզում են հայտարարել, դեկտեմբերի 7-ի առավոտյան փորձել է ներխուժել «Կիև» հյուրանոց, որպեսզի կարողանա լոգանք ընդունել համարներից որևիցե մեկում: Սակայն ներխուժման ձախողված փորձից հետո քաղաքական գործիչը կրկին թաքնվել է Գերագույն ռադայի մոտ խփված վրանային ճամբարում:
Ինչպես նշում է ria.ru-ն, Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն նշել է, որ Սաակաշվիլին գտնվում է հետախուզման մեջ, սակայն ոստիկանությունը դեռևս չի դիմում կտրուկ քայլերի, որպեսզի արյունահեղություն չլինի:
«Սաակաշվիլիի ցանկությունը շատ արյուն թափելն է, ցույց տալը, որ «մեզ ծեծում են»: Իսկ մենք նրանց նման հնարավորություն չենք տա: Այսօր առավոտյան Սաակաշվիլին երկրորդ անգամ է փորձել ներխուժել «Կիև» հյուրանոց, որպեսզի ինչ-որ մեկի համարում լոգանք ընդունի, բայց նրան ներս չեն թողել»,-ասել է Գերաշչենկոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սաակաշվիլին բրիտանական Independent պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ փորձում է փրկել Ուկրաինան:
Քաղաքական գործչի խոսքով՝ ուկրաինական իշխանություններն ի պատասխան իր գործողությունների վախեցնում են ինչպես անձամբ իրեն, այնպես էլ իր աջակիցներին: Սակայն, ինչպես նա նշել է, իրեն խոստացել են, որ սպառնալիքները կդադարեն, երբ նա դադարի քննադատել նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Իր հարցազրույցում Սաակաշվիլին մեղադրել է պետության ղեկավարին «միլիարդավոր դոլարներ գողանալու» համար և հայտարարել է, որ հարկավոր է նրա նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները 2 օր առաջ խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Այնուհետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել էր Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ։
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02