Ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը, քրեական գործով Վարուժան Ավետիսյանին բերման ենթարկելու, ձերբակալելու և կամ կալանավորելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանի» հանրային կապերի հետ պատասխանատու Սյուզան Սիմոնյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի հետ ձերբակալված անձանց անունները` Վարուժան Ավետիսյան, Արմեն Միքայելյան, Վիտո Դավթյան, Արմեն Լուսինյան, Էդուարդ Գրիգորյան և Երեմ Խոնդկարյան:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով։
Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն, և որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև Ժիրայր Սեֆիլյանը:
Նշենք, որ տարբեր կայքեր գրել են, որ իրավապահները Ժիրայր Սեֆիլյանի տուն են մուտք գործել` դուռը կոտրելու միջոցով:
ՔԿ-ից ի պատասխան հայտնեցին.« Խուզարկությունը կատարվել է դատարանի համապատասխան որոշումների հիման վրա։ Բնակարանից բացի ևս երկու գրասենյակներում կատարվել են խուզարկումներ` օրենքով սամանված կարգով»:
Ի պատասխան հարցի, թե այս գործն արդյո՞ք առնչվում է ԱԱԾ վարույթում գտնվող զինված խմբավորման գործով քրեական գործին, ՔԿ-ից նշեցին. «Քննչական կոմիտեին քրեական գործը քննում է 235-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում և այլ մանրամասներ հրապարակել չենք կարող»:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47