Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Գերմանիայի քրիստոնեա-սոցիալական միություն/Քրիստոնեա-դեմոկրատական միություն դաշինքի միջև բանակցությունները կսկսվեն դեկտեմբերի 13-ին: Այս մասին հայտնում է Bild-ը:
ԳՍԴԿ-ի անդամները վերընտրել են Մարտին Շուլցին որպես առաջնորդ՝ տալով նրան ձայների 82 տոկոսը: Դրանից հետո կուսակցության անդամները քվեարկել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ԳՔՍՄ/ԳՔԴՄ դաշինքի հետ բանակցություններ սկսելու և կոալիցիոն կառավարություն ձևավորելու օգտին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվել կոալիցիա կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից:
Այնուհետև ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել երկրի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական տալ, քանի որ նրան չի հաջողվել կոալիցիա կազմել 4 կուսակցությունների միջև:
Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բանակցությունների մասնակիցներին կոչ է արել վերանայել դիրքորոշումը՝ հայտնելով, որ Գերմանիան մի իրավիճակում է, որում չի եղել վերջին 70 տարում:
Մեկնաբանելով ձախողումը՝ Մերկելն ափսոսանք է հայտնել Ազատ դեմոկրատական կուսակցության դուրս գալու առնչությամբ՝ նկատելով, որ, այնուհանդերձ, կողմերին կհաջողվեր ընդհանուր հայտարարի գալ:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02