ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կուրցը հայտարարել է Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողությանն իր ելույթի ժամանակ:
«Ուրախ եմ, որ նախարարական հավաքի շրջանակում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սրանք շատ փոքր, բայց դրական ազդանշաններ են, որոնց կարիքը մենք ունենք»,- ընդգծել է ԵԱՀԿ նախագահողը:
ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ժամկետի ավարտի կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել կազմակերպության անդամ երկրներին դրական համագործակցության համար: «ԵԱՀԿ-ն յուրահատուկ կազմակերպություն է: Անվտանգության աճող բացակայության պայմաններում կարևոր է, որ մենք ունենք նման կազմակերպություն, որը քարոզում է անվտանգություն և վստահություն ու պայքարում է դրանց համար»,- հայտարարել է Կուրցը:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02