«Բատկիվշչինա» ՀԿ առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն զուգահեռներ է անցկացնում «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի եւ իր կալանավորման միջեւ, ինչպես նաեւ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջում է Սաակաշվիլիին ազատել, փոխանցում է «Տելեգրաֆը»:
«Ես հասկանում եմ, որ Միխայիլ Սաակաշվիլիին գլխավոր դատախազը, դատարանը, որեւէ այլ իրավապահ կառույց չի նստեցրել: Նրան հենց դուք եք նստեցրել: Այդ պատճառով էլ հենց ձեզ եմ դիմում՝ անմիջապես չեղյալ համարեք ձեր բոլոր հրամանները: Ամբողջ աշխարհի եւ սեփական ժողովրդի աչքերում Ուկրաինան մի խայտառակեք: Սաակաշվիլիին անհապաղ ազատ արձակեք»,- նշված է դեկտեմբերի 9-ին Պորոշենկոյին հղած Տիմոշենկոյի ուղերձում:
Նա հիշեցրել է արդեն տեղի ունեցած համանման իրադարձությունը. «Պարոն նախագահ, ձեր հիշողությունը կորցրել եք: Դուք մոռացել եք, որ այնպես, ինչպես եղավ Սաակաշվիլիի կալանավորումը, արդեն եղել է»:
Տիմոշենկոյի խոսքով՝ նախագահության 4-րդ տարում Պորոշենկոն դարձել է միաժամանակ նախագահ, դատախազ, խորհրդարան, կառավարություն, դատարան եւ բոլոր հեռուստաալիքների գլխավոր պրոդյուսեր: «Եվ հիմա դուք ճաղերի հետեւում եք գցում ձեր ընդդիմախոսներին, ինչպես անում էր Յանուկովիչը: Հիշեք, թե ամեն ինչ ինչով ավարտվեց»,- նշել է քաղաքական գործիչը:
Մ. Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան: Նրան մեղսագրվող Ուկրաինայի ՔՕ 256 հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր կազամակերպությունների անդամներին աջակցություն եւ հանցավոր գործունեության պարտակում) նախատեսվում է 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02