Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 14:20-ի սահմաններում, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի 35 CL 393 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 026 HH 11 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արցախի Հանրապետության Քաշաթաղի հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել «Nissan March»-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 47-ամյա Գոհար Սարգսյանին, ով բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո «միջին ծանրություն» ախտանիշով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Mercedes»-ի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 79-ամյա Վալենա Օհանյանը: Փաստի առթիվ Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին, ով նույնպես վթարի պահին եղել է ավտոմեքենայում, և ստացել է թեթև մարմնական վնասվածքներ ու այս պահին տեղափոխվում է Երևան՝ բժշկական կենտրոններից մեկում հետազոտման:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01