Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են, սակայն Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու հնչեցված հայտարարություններին:
«Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում սա մի նոր ուղղություն է, որը չգիտես ինչու անտեսված է եղել երկար տարիներ: Խոսքը կոնկրետ փոխվստահության միջոցներին է վերաբերում` մեխանիզմների մշակում, որը թույլ կտա զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսել և պատասխանատվության կանչել այն կողմին, որը մեղավոր է: Դրա կարևորագույն տարրերից է սահմանի երկայնքով տեխնիկական միջոցների տեղադրումը: Լավ կլիներ, որ համանախագահող երկրներն իրենց արբանյակային հնարավորություններն օգտագործեին, որպեսզի վերևից տեսնեին տարբեր զորքերի տեղաբաշխումը: Այդ գործընթացում կադրային, մարդկային խնդիր կա: Մասնավորապես, կարևոր է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և համալրումը համապատասխան մասնագետներով»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, այն, որ այս խնդրի մասին բարձրաձայնվում է, դա նշանակում է, որ կան լուրջ ծրագրեր դրանք կյանքի կոչելու համար:
«Հիմա պետք է սպասել: Իհարկե, Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել հարցերի շուտափույթ կարգավորում, քանի որ Ադրբեջանը, ինքը լինելով զինադադարի ռեժիմ խախտող երկիր, ամեն ինչ անելու է, որ խոչընդոտի գործընթացը: Այս պահերին էլ նա այնպիսի քաղաքականություն է վարում, որ զորավարժություններ իրականացնելով, համապատասխան մարմիներին տեղյակ չի պահում, թե ինչ զինտեխնիկա է օգտագործում, ինչ քանակությամբ: Հիմա այսպիսի պետությունը, որը խախտում է միջազգային պայմանագրերը, իհարկե, կխախտի նաև երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանավորվածություները: Հետևաբար, լծվենք համբերությամբ. սա երկարատև գործընթաց է, պետք է նախ քննարկել, այնուհետև փորձել այդ մեխանիզմները ներդնել, ֆիքսել խախտումը, հետո պատասխանատվության կանչել: Բարդ գործընթաց է, բայց առանց դրա հնարավոր չէ: Մեկնարկը տրված է, անհրաժեշտ է այն շարունակել»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47