Այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ Սահմանադրական դատարանի՝ Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական ճանաչելուց հետո արդյո՞ք Վանաձորում նոր ընտրություններ չպետք է հատարարվեին: Ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ չի կարող ասել. «Որոշումն ընդունել ենք, մնացածն արդեն մյուսների գործն է: Եթե հանկարծ որոշումը չի կատարվում, ՍԴ-ն ամեն տարվա վերջին՝ հունվարին, անդրադառնում է իր որոշումների կատարման վիճակին և գնահատական է տալիս: Մենք հունվարին կանդրադառնանք, և դատարանն էլ կորոշի, իր վերաբերմունքը կարտահայտի»,- ասել է Գագիկ Հարությունյանը:
Մեր այն հարցին, որ եթե ՏԻՄ օրենքը մինչև մարտի 31-ը համաձայնեցվի Սահմանադրությանը, արդյո՞ք սա իրավիճակ է փոխում, Գագիկ Հարությունյանը նշել է. «Հարցը հետևյալն է, մեզ դիմել են մեկ հարցով՝ օրենքի նորմի սահմանադրականության հարցով, մենք այդ նորմը ճանաչել ենք հակասահմանադրական: Մնացած ամբողջ հետևանքները պետք է բխեն այդ նորմը հակասահմանադրական ճանաչելուն: Ինչ վերաբերում է որոշումներին, այնտեղ շատ հստակ գրված է՝ դրանք ածանցյալ են, այսինքն՝ ընդամենը չորս որոշում է մեզ ներկայացվել ըստ ձևի գնահատելու, և ոչ թե ըստ բովանդակության, մենք ասել ենք՝ դրա վրա տարածվում է ՍԴ մասին օրենքի 68 հոդվածի 11 կետի դրույթները»:
Մամուլը բազմիցս անդրադարձել է, որ նախագահական ընտրություններին Գագիկ Հարությունյանը կառաջադրվի: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք նման առաջարկ եղել է Գագիկ Հարությունյանին։ «Մամուլը զբաղված է մտավարժանքներով, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Ես անձամբ նման ցանկություն չունեմ, իմ օրակարգում չկա»,- հավելել է նա:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02