«Իսլամական պետության» հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից. Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է` այդօրինակ պետության բոլոր կանոններով: Այս մասին, հունիսի 20-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում նշել է այդ կառույցում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, նշելով, որ դրանք աննախադեպ էին` ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով:
«Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունքների հռչակագրի, բռնությունների եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երեխաների իրավունքի, ժնեւյան եւ բոլոր հնարավոր կոնվենցիաների վրա: Ընդամենը մեկ փաստ հարյուրավորներից` Բաքվի համալսարանի կայքում տեղադրված` Ղարաբաղի պաշտպանության բանակի գլխատված զինվորի նկարը րոպեների ընթացքում հավաքել էր հազարավոր լայքեր: Իսկ զինվորին գլխատած երկոտանի ադրբեջանցի կենդանին, ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հռչակվել է Ադրբեջանի հերոս` Ալիեւի կողմից արժանանալով զինվորական պարգեւի»,-ասել է Զոհրաբյանը:
Նա ընդգծել է, որ երբ տեսնում ես այս ամենը, համոզվում ես, որ ԻՊ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից` ինչպես գլխատել, մորթել, անարգել զոհվածների դիերը. «Հարգելի գործընկերներ, ձեզանից ոմանց, այդ թվում` մարդու իրավունքների հանձնակատարին, ես եւ իմ գործընկերները ներկայացրել ենք գլխատված, խոշտանգված եւ անարգված զինվորների դիերի նկարները: Ձեզանից շատերը չկարողացան անգամ նայել այդ նկարներին: Բայց հույս ունեմ գոնե հասկացաք, թե ինչ արժե Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այո՛, պատրաստ է, սպանելով երեխաների ու ծերերի, գլխատելով ու խոշտանգելով զինվորների եւ խաղաղ բնակիչների: Եվ միանգամայն օրինաչափ է, որ Եվրոպայի խորհրդի՝ «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովի օրերս հրապարակած զեկույցը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում»:
Մանրամասնելով ասվածը` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասել է. «Զեկույցը նշում է, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ դաստիարակվել է հայերի հանդեպ ատելությամբ, իսկ ադրբեջանցի այն եզակի գործիչները, ովքեր հանդես են գալիս հաշտեցման օգտին, նրանց բանտ են նետում`տարբեր շինծու մեղադրանքներով: Որպես օրինակ է բերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը, ըստ զեկույցի, հայերի հանդեպ ազգային ատելության հողի վրա նոր հանցագործությունների հիմք դարձավ: Տարիներ շարունակ այս ամբիոնից ես խոսել եմ ադրբեջանական դասագրքերում քարոզվող վայրագ հակահայության մասին, ներկայացրել եմ ադրբեջանուհի Մայրամ Գյունեշլիի նամակները, ով ասում էր, որ ինքը, կարդալով ադրբեջանական դասագրքերը, սարսափում է իր զավակի ապագայի համար, ով չի կարող նման ատելության մթնոլորտում առողջ մարդ մեծանալ:
Եւ վերջապես «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը անդրադառնում է լրջագույն այս խնդրին, հաստատելով, որ Ադրբեջանը սաֆարովատիպ զոմբիներ է բուծում»:
Ըստ Ն. Զոհրաբյանի, այս ամենի մասին պետք է խոսվեր վաղուց, երբ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում էր, թե Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար. «Իսկ 13-ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու` հայ երեխաներին սպանելու համար: Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հիմա այլեւս հնարավոր է ինչ-որ բան շտկել: Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է` այդօրինակ պետության բոլոր կանոններով», - եզրափակելով խոսքը` շեշտել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47