ՆԱՏՕ-ն կարող է կանանց իրավունքների առաջատար պաշտպան դառնալ։ Նման կարծիք են արտահայտել կառույցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ու Անջելինա Ջոլին The Guardian-ում հրապարակված նամակում։
Նամակում ասվում է, որ չնայած սեռական բռությունն արգելված է միջազգային իրավունքով, այն նախկինի պես կիրառվում է որպես ռազմական մարտավարություն բազմաթիվ հակամարտություններում՝ Մյանմարից Ուկրաինա, Սիրիայից Սոմալի։ Այն իր մեջ ներառում է զանգվածային, խմբակային բռնաբարություններ, սեռական ստրկություն, բռնաբարություն՝ որպես կտտանքի միջոց, էթնիկ զտումներ ու ահաբեկչություն։ Դրանով է բացատրվում այն, թե ինչու է ավելի անվտանգ ռազմական գոտիներում զինվոր, քան կին լինելը։ Նշվում է, որ սեռական բնույթի բռնության դադարեցումը կենսական կարևոր հարց է խաղաղության, անվտանգության և սոցիալական արդարության համար։
Դաշինքը ստեղծվել է ոչ միայն անվտանգության, այլև մարդկանց ազատության պաշտպանության համար։ «Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն ունի անհրաժեշտ պատասխանատվություն և հնարավորություն՝ դառնալու կանանց իրավունքների առաջատար պաշտպան»,-գրել են նրանք։
Սթոլթենբերգն ու Ջոլին առաջիկայում այդ ուղղությամբ ինստենսիվ աշխատանք են խոստացել։ «ՆԱՏՕ-ն կձգտի ինտեգրել գենդերային հարցերն իր ռազմավարական մտածողության մեջ որպես իր արժեքների մաս, ինչպես նաև կուժեղացնի կանանց ինտեգրումը կազմակերպությունում»,-ասվում է նամակում։
Սթոլթենբերգը և Ջոլին լայն հանրությանը համատեղ գործողությունների կոչ են արել։ Նրանք նշել են, որ մարդկության ամոթը կայանում է նրանում, որ կանանց հանդեպ բռնությունը, լինի դա խաղաղ համայնքներում, թե պատերազմի ժամանակ, ամենուր համարվում է փոքրագույն հանցանք։ Նրանք հույս ունեն փոխել իրավիճակն ապագա սերունդների համար։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02