Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այս կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդես եկան համատեղ ասուլիսով:
Գերմանիայի դեսպանը, մասնավորապես, նշեց, որ կարևոր է, որ շաբաթը լինի ոչ թե զուտ փորձագետների միջեւ տեղեկատվության փոխանակում, այլև ներգրավի հանրությանը:
«Ես այստեղ եմ, քանի որ 2015 թվականին Գերմանիայի դեսպանատունը ստանձնեց ՆԱՏՕ-ի կոնտակտային կենտրոնի կարգավիճակը: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեկնարկում է հերթական շաբաթը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել: Եվ թեպետ այս տարվա շաբաթն ավելի կարճ է, քան նախորդները, սակայն այն բավականին հագեցած է հետաքրքիր միջոցառումներով, որոնց գագաթնակետը կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցելությունը»,- ասաց դեսպանը:
Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում «Խորհրդարանական ակնարկ Զինված ուժերի վերաբերյալ» խորագրով սեմինարի անցկացում:
«Մենք հրավիրել ենք Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձր պաշտոնյային՝ մասնակցելու տվյալ միջոցառմանը»,-ասաց նա:
Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ստեղծվելիք Վստահության հիմնադրամի մասին՝ ընդգծելով, որ սա Գերմանիայի համար կարեւորագույն հարցերից է:
«Դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն տվյալ Վստահության հիմնադրամը ստեղծելու համար: Հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը օրեր առաջ է վավերացվել, եւ արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման գործընթացի մասին»,-ասաց Գերմանիայի դեսպանը եւ հիշեցրեց, որ հիմնադրամն իրականացնելու է երկու ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է մարտական մեքենաների թվի նվազեցում 21-ով, շուրջ 140 ոչ պիտանի պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաեւ լրացուցիչ օժանդակություն Հայաստանին մարդասիրական ականազերծման մասով:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02