2018թ.-ի վարչապետը պատասխանատվություն վերցնող մարդն է, նա պետք է լինի հեղինակություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով 2018թ.-ին վարչապետի թեկնածուի մասին:
«Չի կարող լինել անվիճելի անձ, որովհետև մեր երկրում կա բազմակուսակցականություն: Երբ կան ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժեր, այստեղ այդ ձևակերպման հետ համաձայն չեմ», - ասաց Վ. Բաղդասարյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե որոշ ՀՀԿ-ականներ պնդում են, որ Նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ վարչապետի լիազորությունները բավականին մեծանալու են, ու ամբողջ երկրի պատասխանատվությունը վերցնող անձը պետք է բազմաոլորտ իմացության տեր անձնավորություն լինի:
Ճշտող հարցին՝ Սերժ Սարգսյանն է անփոխարինելի՞, թե Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ համեմատությունների դաշտ մի տարեք: Մենք նման քննարկում չեն ունեցել, որ անձեր դնենք ու քննարկենք: Երբ ունենանք, կտանք պատասխաններ»:
Անդրադառնալով «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը կարող է նախագահի պաշտոնում փոխարինել Սերժ Սարգսյանին՝ Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Վիճելի հարց է՝ փոխարինելի-անփոխարինելի, որովհետև անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան: Այդ մասին համեստորեն խոսում է նաև հանրապետության նախագահը: Եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձնավորություն չլիներ, մենք այս ընթացքում նրան որպես վարչապետի վստահություն չէինք հայտնի: Եթե մենք նրան կարևորագույն պոստերից մեկն ենք վստահել՝ ՀՀ վարչապետի պոստը, մենք հաշվի ենք առել նրա պատրաստակամությունը»:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02