Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը։ ՌԴ ղեկավարը խոսել է նաև սիրիական հիմնախնդրի ու Սիրիայում իրավիճակի վերջնական կայունացմանը խոչընդոտող մի շարք հանգամանքների մասին:
«Սիրիայում շատ կարևոր է, որպեսզի այս գործընթացների բոլոր մասնակիցները չենթարկվեն ծայրահեղական խմբավորումներին իրենց նպատակներով օգտագործելու գայթակղությանը: ժամանակին ստեղծվեց «Ալ Քաիդա»-ն՝ Աֆղանստանում ԽՍՀՄ-ի դեմ պայքարելու համար: Եվ «Ալ Քաիդա»-ն իրականացրեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը Նյու Յորքում», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն անդրադարձել է նաև պատերազմից տուժած սիրիացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրին՝ ինչպես Սիրիայի տարածքում, այնպես էլ դրանից դուրս:
Ըստ Պուտինի՝ ներգաղթյալների խնդրից ամենաշատը տառապում է Թուրքիան, ներգաղթյալների ամենաշատ ճամբարներն այնտեղ են, թեև դրանք կան նաև Հորդանանում, Լիբանանում և այլ երկրներում:
ՌԴ նախագահը կարծում է, որ ներգաղթյալների ու սիրիացի որբ երեխաների կրթության ու ապահովման հարցը կարևոր է ոչ միայն հումանիտար տեսանկյունից, այլ գլխավորապես այն պատճառով, որ կրթական ցածր մակարդակն ահաբեկչության աճի գլխավոր պատճառներից մեկն է:
Պուտինը նաև պատմել է, որ Սիրիա իր այցը վաղուց էր պլանավորվում, և իրենք սպասում էին հարմար պահի, որը կապված էր նաև տեղում ահաբեկչական խմբավորումների «մնացորդների» վերացման որոշակի փուլի ավարտի հետ: ՌԴ նախագահը մանրամասնել է, որ իր անվտանգությունը ճանապարհորդության ժամանակ ապահովել են ռուս զինծառայողները:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02