Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը, ՌԴ ղեկավարին ուղղվել են տնտեսական բնույթի մի շարք հարցեր:
Ասուլիսին ներկայացել է նաև ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որի ալ կարմիր հագուստը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը:
Տեսնելով իր մրցակցին, որը ձեռք է բարձրացրել նախագահին հարց հղելու համար, Պուտինը նախ կատակել է, թե արդյոք նա նույնպես անօրինական կերպով է ներկայացել ասուլիսին, ինչպես ներկաներից մեկը, որը խոստովանել էր, որ լրագրող չէ:
«Ո՛չ, ես այստեղ եմ որպես «Дождь» հեռուստաալիքի լրագրող, քանի որ դա Ձեզ հարց տալու միակ տարբերակն է, բանավեճերի Դուք չեք մասնակցում», - ժպտալով ասել է Սոբչակը:
«Ասում էիք, թե Դուք չէ, որ պետք է դաստիարակեք ձեզ համար մրցակիցներ, Ձեր մամուլի խոսնակը հավելեց, որ իշխանության համար այսօր ՌԴ-ում պարզապես չկան իրական մրցակիցներ: Կա թեկնածու Ալեքսեյ Նավալնին, որը մեկ տարի շարունակ հանդես է գալիս իր նախընտրական ծրագրով: Այս ընթացքում նրա դեմ ստեղծվեցին կեղծ քրեական գործեր, նրանց կեղծ լինելն ապացուցվել է եվրոպական դատարանի կողմից, սակայն Նավալնիին թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին», - ասել է ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող Սոբչակը՝ շեշտելով, որ այդ ամենի դժվարությունն ինքը զգում է նաև իր սեփական փորձով:
Նա պատմել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենք խնդիրներ են ունենում տարածքի վարձակալման ու մի շարք այլ հարցերում և որ մարդիկ պարզապես վախենում են դեմ դուրս գալ իշխանություններին:
«Լինել ընդդիմություն ՌԴ-ում նշանակում է, որ կա՛մ քեզ կսպանեն, կա՛մ ինչ-որ վատ բան կլինի: Մի՞թե իշխանություններն իսկապես վախենում են իրական մրցակցությունից», - ասել է Սոբչակը:
Նախագահական մրցապայքարում իր կին մրցակցին Վլադիմիր Պուտինը պատասխանել է.
«Իսկ ի՞նչ եք դուք առաջարկում այն խնդիրների լուծման համար, որոնք մենք այսօր քննարկում ենք: Դուք ուզում եք, որ մեր երկրի հրապարակներում վազվզեն տասնյակ սաակաշվիլինե՞ր, այն ընդդիմության կերպարները, որոնց անունը դուք տվեցիք, Սաակաշվիլիի ռուսական տարբերակն են: Դուք ուզում եք, որ մեր երկրում լինեն «Մայդաննե՞ր»: Մեր երկրի բնակչության զգալի մասը չի ուզում դա և թույլ չի տա այդ ամենը»:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02