ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանը բավականին հագեցած էր, ընդունվեցին կարեւոր օրենքներ: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «94 օրենք է ընդունվել, 20 միջազգային պայմանագրեր ենք վավերացրել: Կարեւորագույնը Ընտրական օրենսգրքի ընդունում էր` 102 ձայնով, որը լուրջ կոնսոլիդացիայի արդյունք էր: ԸՕ-ին հիմնականում ընդդիմադիր ուժերը կողմ քվեարկեցին, բացի «Օրինաց երկիր» խմբակցությունից»:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ Ընտրական օրենսգրքի ընդունումով տեղի ունեցավ շատ կարեւոր ձեռքբերում` երկու տարբեր ճամբարներում հանգրվանած քաղաքական ուժերի միջեւ. «Այս քաղաքական ուժերը կարողացան մի կողմ դնել իրենց քաղաքական ամբիցիաները եւ համաձայնության գալ ԸՕ-ի շուրջ: Սա ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական մշակույթը աստիճանաբար զարգանում է, կարողանում են ամենակնճռոտ հարցերի շուրջ նստել եւ բանակցել»:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դժվարին պահերին քաղաքական ուժերը կարողանում են համախմբվել եւ կարելի է ասել, որ այդ առումով քաղաքական ուժերի հարաբերությունների մակարդակը բարձրացել է.
«Քառօրյա պատերազմը ցույց տվեց մեր առավելություններն ու թերությունները: ՀՀ բոլոր քաղաքական ուժերը միասնական էին` մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները: Հայաստանի քաղաքական ուժերը ցույց տվեցին, որ գերակա շահը պետության ու ազգի շահն է»,- ասաց նա:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47