Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին գտնվում է Մինսկում և այնտեղ Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան արտահանձնման հարցը, գրում է apsny.ge կայքը՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հղումով:
Հայտնի է, որ Վրաստանի ՊԱԾ-ը հաստատել է Գոմելաուրիի այցը Մինսկ, սակայն նշել, որ պաշտոնյան Բելառուսում է «պաշտոնական այցով», որի ընթացքում պետք է նաև ստորագրվի Վրաստանի ու Բելառուսի հատուկ ծառայությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման ու պաշտպանության մասին համաձայնագիր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը, համաձայն որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Միխեիլ Սաակաշվիլիին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել նախկին նահանգապետին: Փաստացի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս: Սեպտեմբերի 10-ին՝ չնայած ուկրաինական կողմի պարբերական զգուշացումներին, Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02