Պուտինի ասուլիսն ունի իր չափանիշներն ու ավանդույթները: Նախօրեին ՌԴ նախագահը 3 ժամ 42 րոպե տևած ասուլիսի ընթացքում պատասխանեց 65 հարցի, ասուլիսին մասնակցեց 1640 հավատարմագրված լրագրող, դա ռեկորդ է: Այս մասին գրել է Գերմանական Frankfurter Rundschau պարբերականի թղթակից Շտեֆան Շտոլն անդրադառնալով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում կայացած ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսին:
Գերմանացի լրագրողի խոսքով՝ 65-ամյա քաղաքական գործիչն ի սկզբանե ցուցադրեց, որ չի վախենում քննադատությունից, երբ մատնանշեց դահլիճում երևացող պաստառը, որում, ինչպես թվացել էր Պուտինին, գրված էր «Պուտին բայ-բայ»:
«Սակայն քննադատություն Պուտինը չստացավ, ընդհակառակը», – գրում է պարբերականը. Թաթարստանից ժամանած լրագրող աղջիկը նշեց, որ պաստառի վրա գրված է Պուտին «բաբայ», ինչը թաթարերեն նշանակում է պապիկ, և հենց այդպես են նրան անվանում փոքր երեխաներն իրենց հանրապետությունում. «Ասուլիսին հավատարմագրված մամուլի ներկայացուցիչները նման էին երեխաների, որոնք դպրոցական մեծ դասարանում փորձում են ուշադրություն գրավել փափուկ խաղալիքներով, գլխարկներով ու պաստառներով:
«Հարց տվողների մեծ մասը պետական լրատվամիջոցները ներկայացնող թղթակիցներ էին, որոնք իշխանության հավատարիմ կողմնակիցներ են, ինչպես նաև լրագրողներ երկրի հեռավոր նահանգներից կամ պրոֆիլային լրագրողներ, որոնք ունեին իրենց սեփական հետաքրքրությունները», – նշել է Շոլը:
Լրագրողի խոսքով լարվածությունը միայն մի փոքր բարձրացավ այն ժամանակ, երբ իր հարցը Պուտինին հղեց հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը նույնպես պատրաստվում է առաջադրվել որպես ՌԴ նախագահի թեկնածու, և հարց ուղղեց Պուտինին քաղաքական դաշտում մրցակցության բացակայության, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ հարուցված կեղծ քրեական գործերի մասին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02